Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
18:57 16/04/2025
Հայաստան

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

 Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

«Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի հավաքականից Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:

Մեր մարզիկը պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 153 կգ և այս վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 185 կգ և այս ձևում ևս նա բրոնզե մեդալակիր է:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն